2 նոյեմբերի 2002 - 18:52 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ ԿՈՂՄ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ «VOX POPULI» ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 40 ՏՈԿՈՍԸ
Հայաստանում մահապատժի դեմ հանդես են եկել Հասարակական կարծիքի «Vox Populi» հետազոտությունների կենտրոնի կողմից հարցվածների 40,5 տոկոսը, մահապատժին կողմ են արտահայտվել 37,7 տոկոսը եւ 21,8 տոկոսը` դժվարացել են պատասխանել: Ինչպես նշվում է Կենտրոնի մամլո հաղորդագրությունում հարցվածների 41,2 տոկոսը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովը որոշում կընդունի երկրում մահապատժի վերացման օգտին, 15,5 տոկոսը` հակառակ կարծիքի է եւ 43,3 տոկոսը` դժվարացել է պատասխանել: Համաձայն նույն հարցումի, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կողմնակից է մահապատժի վերացմանը Հայաստանում` հարցվածների 46,5 տոկոսը տվել է դրական պատասխան, 12,5 տոկոսը` համամիտ չի եղել դրան եւ 41 տոկոսը` դժվարացել է պատասխանել: Նշենք, որ հարցումն անցկացվել է Երեւանում` հեռախոսով 2002 թվականի սեպտեմբերին: Հարցմանը մասնակցել է 568 մարդ: