26 մարտի 2007 - 14:49 AMT
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը հետաձգել է այցը Երեւան
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը հետաձգել է իր այցը Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Ռոբերտ Սիմոնսը պետք է այցելեր Երեւան մարտի 26-27-ին: