Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ կունենա Իրանի բասկետբոլի մեծահասակների և երիտասարդական թիմերի հետ:
Նախապատրաստվելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը՝ բասկետբոլի Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Իրանի թիմի հետ: Խաղերը կկայանան հունիսի 24-ին և 25-ին, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:
Նախկին «Միկա» մարզադահլիճում կայանալիք առաջին խաղը նախատեսված է հունիսի 24-ին ժամը 17:00-ին, որտեղ կմրցեն Հայաստանի երիտասարդական թիմը և Իրանի ազգային հավաքականը: Իսկ ժամը 19:00-ին կկայանա Հայաստանի հավաքական - Իրանի երիտասարդական հավաքական հանդիպումը:
Հունիս 25-ին՝ ժամը 15:00-ին կմրցեն Հայաստանի երիտասարդական հավաքականը և Իրանի երիտասարդական հավաքականը: Ժամը 17:00-ին տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքական - Իրանի ազգային հավաքական խաղը:
Խաղերի մուտքն ազատ է:
2016-ին Հայաստանը բասկետբոլի Եվրոպական առաջնություններում ներկայացված կլինի միանգամից 4 հավաքականով, ինչը ռեկորդային ցուցանիշ է ՀՀ պատմության մեջ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: