22 հունիսի 2016 - 13:46 AMT
Ծիրանի մթերումը սկսվել է

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսում են ծիրանի մթերման գործընթացը:

Հունիսի 22-ից մթերումը սկսվել է «Արտաշատի պահածոների գործարան»-ում:

Հունիսի 23-ից ծիրանի մթերումը կսկսի իրականացնել Երևանի «Արարատ սննդի կոմբինատ»-ը:

Հունիսի 24-ից՝ «Եվրոթերմ»-ը՝ ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:

2015-ին Հանրապետությունից միայն արտահանվել է 21.300 տոննա ծիրան: Գրանցվել է ավելի քան 100.000 տոննա ծիրանի բերք: