1 նոյեմբերի 2002 - 23:01 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ԺԱՄԱՆԵԼՈՒ Է ԵՐԵՎԱՆ
Նոյեմբերի 4-ին Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Կասյանովի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են` ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Կվաշնինը, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության փոխտնօրեն Վիկտոր Կոմոգորովը, ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» փոխնախագահ Անդրեյ Ռապոպորտը, ինչպես նաեւ ՌԴ կառավարության պատասխանատու աշխատակիցներ, փորձագետներ: ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ: Երկու երկրների կառավարությունների պատվիրակությունները կհանդիպեն ընդլայնված կազմով, որից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն: