27 հունիսի 2016 - 10:02 AMT
Ահաբեկչություն Լիբանանում. 6 զոհ կա, 13 վիրավոր

Լիբանանի հյուսիս-արևելքում երկու մահապատ ահաբեկիչ է իրեն պայթեցրել մարդկանց կուտակման վայրում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Պայթյունը տեղի է ունեցել Կաա գյուղում, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու` դեպի սիրիական Հոմս տանող ճանապարհին:

Պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել, 13-ը` վիրավորվել:

Սկզբում տեղական ԶԼՄ-ները հայտնել էին 2 մահապարտի մասին, սակայն հետո հայտարարվեց, որ նրանց թիվը կարող էր ավելին լինել: