27 հունիսի 2016 - 17:33 AMT
Հայկական պտուղ-բանջարեղենով 55 բեռնատար լաստանավով ՌԴ է ուղարկվել

Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման նպատակով 55 բեռնատարով բարձված լաստանավը «Փոթի» նավահանգստից արդեն ուղևորվել է դեպի Նովոռոսիյսկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Վերին Լարսի անցակետի փակման պատճառով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ` հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումն իրականացնելու նպատակով:

Բեռնափոխադրումները շարունակվում են, դրանք իրականացվում են երկօրյա պարբերականությամբ, երկու ուղղությունով:

Պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է արտահանողներին այս ընթացքում օգտվել վերոնշյալ այլընտրանքային ուղուց, որը մոտ 300 կմ-ով կրճատում է ընդհանուր ճանապարհը:

Լաստանավով Փոթիից Նովոռոսիյսկ մեկ բեռնատար մեքենայի փոխադրման արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: