
Հունիսի 28-ին Մոսկվայի քաղաքային դատարանը կքննի հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի, որին մեղադրում են 700.000 դոլար յուրացնելու համար, դատավճռի բողոքարկումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ նիստը հետաձգվել էր, քանի որ դատավորները պետք է լրացուցիչ ուսումնասիրեին բողոքող կողմի պահանջները: Նախորդ նիստին դատապաշտպանը ներկայացրել էր մի շարք դիմումներ մշակույթի և արվեստի, Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչների կողմից` խնդրելով Հայրապետյանին նշանակել պատժամիջոց, որը չի նախատեսի ազատազրկում: Նշվել է, որ դատապարտյալը հայտնի բարերար է և մի շարք շնորհակալագրեր ունի, այդ թվում Ռուսաստանում օլիմպիական շարժման զարգացման, Ղրիմում հայկական մշակույթի զարգացման համար:
Դատապաշտպանները նաև ուշադրությունը հրավիրել էին Հայրապետյանի վատթարացող առողջական վիճակի վրա, որը տառապում է մի շարք խրոնիկ հիվանդություններով:
2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Որպես հիմնական կասկածյալ անցնում էր Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը և ԱՖԿ «Սիստեմա» սեփականատեր Եվտուշենկովը, Հայրապետյանն այդ գործում համարվում է նրանց գլխավոր միջնորդը:
Ռախիմովն ու Եվտուշենկովը ազատ արձակվեցին, Հայրապետյանը, սակայն, մնաց կալանքի տակ: Նրան մեղադրեցին ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստյևի մայրից որդու դատավճիռը բեկանելու հարցում օգնելու պատրվագով 700 հազար դոլար շորթելու մեջ: