1 նոյեմբերի 2002 - 22:38 AMT
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎՈՒՄ
2003 թվականի փետրվարի վերջին տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների հատուկ նիստ` նվիրված տնտեսական համագործակցության հարցերին: Այդ մասին, ըստ ՌԻԱ «Նովոստի» գործակալության տեղեկատվության, ՌԴ Անվտանգության խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ նախարար Իգոր Իվանովը: Նրա խոսքերով` տնտեսական ոլորտում համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացման երկրորդ գերակա ուղղությունն է: Ըստ նախարարի` առաջին ուղղությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարն է: