28 մարտի 2007 - 19:26 AMT
Անկարայում ԱՄՆ դեսպան. Թուրքիան եւ Հայաստանը պետք է բարելավեն հարաբերությունները
«Հարաբերությունները Թուրքիայի եւ Անկարայի միջեւ պետք է զարգանան»,-հայտարարել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուլիսոնը: Մեկնաբանելով Հայոց ցեղեսպանության վերաբերյալ բանաձեւի ներկայացումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում` Ուիլսոնն ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ անփոփոխ է մնում, նույնիսկ բանաձեւի ընդունման դեպքում: Ընդ որում նա հավելել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին քննարկել այդ հարցը: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ շարունակում է դեմ լինել այդ բանաձեւի ընդունմանը: Ավելի վաղ, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը նշել է, որ եթե բանաձեւն անցնի, դա «կստվերի հարաբերությունները ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ», գրում է «Միլիեթ» թերթը: