Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը վաճառքի է հանել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը կրող շապիկներ իր պաշտոնական օնլայն-խանութում:
Հյուրընկալվող կողմի՝ կապույտ գույնի շապիկը կրում է Մխիթարյանի անունը, սակայն խաղային համարը նրանց վրա դեռևս բացակայում է:
Մխիթարյանի տրանսֆերի մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել. ակումբ այսպսիսով, հավանաբար, ակնարկում է բանակցությունների ավարտի մասին:
Ընդ որում, վաճառքի է հանվել 2016/17 մրցաշրջանի խաղաշապիկը, այնինչ Մխիթարյանը պիտի խաղար «Բորուսիայում» դեռ ևս 1 տարի:
Ավելի վաղ Bild պարբերականը գրել է, որ Մխիթարյանը հայտնել է Մանչեսթեր տեղափոխվելու մասին «Բորուսիայի» մարզիչ Թոմաս Թուխելին:
«Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն հայտարարել էր, որ Մխիթարյանի ճակատագիրը կորոշվի հուլիսի առաջին օրերին, նշելով, որ մանկունիանցիները բարելավված պայմաններով առաջարկ են արել դորթմունդյան ակումբին:
Ըստ բրիտանական ակումբի, «Յունայթեդը» Մխիթարյանին 4-5 տարվա պայմանագիր է առաջարկում: