2 հուլիսի 2016 - 11:56 AMT
Յուրա Մովսիսյանը` MLS հունիսի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյք» թիմի կազմում ճանաչվել է MLS լավագույն ֆուտբոլիստը հունիսին:

Նրա թեկնածության համար քվեարկել է երկրպագուների 36.77 %: 28-ամյա հարձակվողը նախորդ ամիս կանոնավոր առաջնության հանդիպումներում դարձել է 3 գոլի հեղինակ` օգնելով թիմին երկու հաղթանակ տանել և մեկ անգամ ոչ ոքի խաղալ:

Հայաստանի հավաքականի նախկին անդամը 6 իրացրած գնդակով համարվում է «Ռեալ Սոլթ Լեյքի» լավագույն ռմբարկուն, հայտնում է «Սպորտ-Էքսպրեսը»:

2016-ի հունվարին Մոսկվայի «Սպարտակը» և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի MLS ակումբ (Ֆուտբոլի գլխավոր լիգա) տեղափոխվելու մասին` վարձակալության հիմունքներով: 2016-ի հունվարից ամերիկյան ակումբն իրավունք ունի գնել նրան: Մովսիսյանն այլևս չի մասնակցում Հայաստանի հավաքականի խաղերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագհ Ռուբեն Հայրապետյանի հետ տարաձայնությունների պատճառով: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևն իր հերթին մայիսին հայտարարել էր, որ Մովսիսյանն իր ամբողջ ներուժով չէր խաղում հավաքականի կազմում:

Ընթերցեք նաև. Մովսիսյանը՝ «Նյու Յորք սիթիի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ