2 ապրիլի 2007 - 17:45 AMT
Բրյուսելում կքննարկվի Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրի իրագործումը
Ապրիլի 3-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել` մասնակցելու Հայաստան-ՆԱՏՕ 26+1 ձեւաչափով Հյուսիս-Ատլանտյան խորհրդի նիստին, որի ընթացքում կներկայացվի ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը եւ կքննարկվի վերջինիս գնահատաման զեկույցը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Ս.Սարգսյանն այցի շրջանակներում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սքեֆերի, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի եւ Եվրամիության արտաքին կապերի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար, տիկին Բենիտա Ֆերերո-Վոլդների հետ:
Ապրիլի 5-ին պատվիրակությունը կվերադառնա Եր-ան: