31 հոկտեմբերի 2002 - 22:00 AMT
ՄԵՐԺՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԽՆԴՐԱՆՔԸ ՆԱՏՕ-Ի ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության կոմիտեի նիստի ժամանակ մերժվել է Վրաստանի խնդրանքը վերահսկողության այդ համակարգին միանալու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, համակարգի կազմում են ինչպես Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամ-երկրները, այնպես էլ գործընկեր-պետությունները: Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեի խոսքերով, մերժման պատճառ է դարձել Հունաստանի ներկայացուցչի բողոքն այն կապակցությամբ, որ Թբիլիսիում արդիականացված չէ հակաօդային պաշտպանության հրամանատարական կետը: Նախարարը չի բացառել, որ «հունական կողմը, օգտագործելով մերժման համար այս ձեւական պատճառը, ղեկավարվել է այլ նկատառումներով»: