12 հուլիսի 2016 - 11:33 AMT
Ահաբեկչություն Բաղդադում. 9 զոհ, 32 վիրավոր

Առնվազն 9 մարդ է զոհվել, 32-ը` վիրավորվել հուլիսի 12-ի առավոտյան Բաղդադում ահաբեկչության հետևանքով: Ահաբեկչության էպիկենտրոնը Ռաշիդիա թաղամասում էր` Բաղդադից դեպի հյուսիս: Այնտեղ ականապատ մեքենա է պայթել, հայտնում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով:

Երկրի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հանցագործության պատասխանատվությունը: Ըստ գործակալության, ահաբեկչություն իրագործողները կարող են կապված լինել «Իսլամական պետության» հետ:

Հուլիսի 3-ին Իրաքի մայրաքաղաքում երկու պայթյունի հետևանքով առնվազն 295 մարդ զոհվեց, 168-ը վիրավորվեց: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետությունը»: