5 ապրիլի 2007 - 15:25 AMT
Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը առեւտրի առարկա է դարձել ԱՄՆ -ի եւ Թուրքիայի միջեւ
ԱՄՆ Կոնգրեսի 106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին առեւտրի առարկա է դարձել ԱՄՆ -ի եւ Թուրքիայի միջեւ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի քաղաքական վերնախավը վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտարարել է հայ արեւելագետը: «Սակայն նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը ելնում է իր շահերից, եւ Հայաստանը պետք է հետեւողականորեն շարունակի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր քաղաքականությունը: Դա հարկավոր է մարդկությանը` ապագայում նման դեպքերի կրկնություն թույլ չտալու համար»,-ընդգծել է Սաֆրաստյանը: