13 հուլիսի 2016 - 09:34 AMT
Փլուզում Ճամբարակ-Դիլիջան ճանապարհին. 30 մ հատվածը փակվել է

Հուլիսի 13-ին` ժամը 05:57-ին, տեղեկություն է ստացվել, որ Հ-30 Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել փլուզում. Հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է որ քարաթափման հետևանքով 8մ լայնությամբ 30 մ երկարությամբ ճանապարհահատվածը փակվել է. ՃՇՇ-ի կողմից իրականացվում են մաքրման աշխատանքներ։