5 ապրիլի 2007 - 18:27 AMT
Վարդան Օսկանյանը ողջունել է դիտորդական առաքելությամբ հանդես գալու ԱՊՀ նախաձեռնությունը
Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՊՀ գործադիր քարտուղար, գործադիր կոմիտեի նախագահ Վլադիմիր Ռուշայլոյին, ով Հայաստան է ժամանել խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության նախապատրաստման համար: Վարդան Օսկանյանը ողջունեց դիտորդական առաքելությամբ հանդես գալու ԱՊՀ նախաձեռնությունը` կարեւորելով առաջիկա ընտրությունների անցկացումն ամենաբարձր միջազգային չափանիշներով: Երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԱՊՀ բազմաբնույթ միջոցառումներին, մասնավորապես հումանիտար համագործակցության ընդլայնման եւ խորացման գործընթացներին, ինչպես նաեւ կառուցողական կեցվածքը ԱՊՀ բարեփոխման հայեցակարգի քննարկումներում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: