31 հոկտեմբերի 2002 - 21:32 AMT
ԹԱՎՐԻԶՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Ադրբեջանա-իրանական բանակցությունները իրանական Թավրիզ քաղաքում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ հետաձգվել են անորոշ ժամկետով: Ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով Բաքվի ԶԼՄ-ները, երկար խորհրդակցություններից հետո իրանական կողմին այդպես էլ չի հաջողվել համոզել հյուպատոսության բացման անհրաժեշտության մեջ: Այնինչ, նշում են Բաքվի լրագրողները, դեռեւս 1992 թվականի օգոստոսին պայմանավորվածություն էր ձեռք բերվել համապատասխանաբար Թավրիզում Ադրբեջանի եւ Նախիջեւանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ: Եթե Նախիջեւանում Իրանի հյուպատոսությունը սկսել է աշխատել նույն տարում, ապա իրանական կողմը, չնայած անցած 10 տարիներին, դեռեւս ձգձգում է Թավրիզում ադրբեջանական հյուպատոսության բացումը: Մեկնաբանելով պատճառները, որոնք դրդել են Ադրբեջանին չշարունակել Թավրիզում հյուպատոսության բացման հարցի շուրջ բանակցությունները, դիվանագիտական շրջանակները նշում են, որ Ադրբեջանը, չի ցանկանում վնասել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք նոր ազդակ ստացան ընթացիկ տարվա մայիսին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի Իրան կատարած պաշտոնական այցից հետո: