31 հոկտեմբերի 2002 - 18:42 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՆՈՅԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՊՐԱՀԱՅՈՒՄ
Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հերթական հանդիպումը կկայանա նոյեմբերի 22-ին Պրահայում: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, այդ մասին Բաքվի ԶԼՄ-ներին է հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով, հանդիպումը տեղի կունենա Չեխիայի մայրաքաղաքում այդ օրը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Կողմերն այդ հանդիպման մասին, որի ընթացքում կշարունակվեն բանակցությունները ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ, պայմանավորվել են դեռեւս հոկտեմբերի սկզբին Քիշնեւում կայացած նախորդ խորհրդակցությունների ընթացքում: Նշենք, որ մինչեւ նախագահների հանդիպումը նրանց լիազոր ներկայացուցիչները ղարաբաղյան կարգավորման գծով կհանդիպեն երկու անգամ` նոյեմբերի 14-ին Վիեննայում եւ Պրահայի գագաթնաժողովի նախօրեին: