Կացինով և դանակով զինված տղամարդը հարձակվել է գերմանական Տրոյտխլինգենից Վյուրցբյուրգ ընթացող գնացքի ուղևորների վրա:
Ոստիկանությունը հայտնում է առնվազն 15 տուժածի մասին, ԶԼՄ-ները նշում են ավելի քան 20 տուժածի մասին: «Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ի երեկոյան` 21:15: Անհայտ պատճառներով տղամարդը հարձակվել է ուղևորների վրա: Նա զինված էր կացինով և դանակով»,-ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ԶԼՄ-ների, հարձակվողին հաջողվել է հեռանալ գնացքից, սակայն, ի վերջո, նրան գնդակահարել են ոստիկանները: Որոշ տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Այդ ուղղությամբ ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցվել են: