31 հոկտեմբերի 2002 - 18:22 AMT
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Երեւանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարության եվրոպական եւ եվրասիական բյուրոյի Հայաստանի բաժնի ղեկավար Մարգարետ Փոուլիքը, որը նպատակ ունի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ծանոթանալ Հայաստանի քաղաքական կուսակցությունների դիրքորոշումներին: Նա բարձր է գնահատել Դաշնակցության նախաձեռնությունը Հայաստանի քաղաքական ուժերի կողմից հուշագրի ստորագրման վերաբերյալ, որը ուղղված կլինի առաջիկա ընտրությունների արդարության եւ թափանցիկության ապահովմանը: