10 ապրիլի 2007 - 16:51 AMT
Ապրիլի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում կկազմակերպվի ոգեկոչման երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում կկազմակերպվի ոգեկոչման երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցին: Միջոցառումը կկազմակերպվի Միացյալ Նահանգներում հայկական դեսպանատան հետ համատեղ, որի ժամանակ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը հանդես կգա որպես հիմնական բանախոս, հաղորդում է «Երկիր» թերթը: Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ Կոնգրեսում Հայոց ցեղապանությունը նշվել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար Ֆրենկ Փալոնի եւ Ջո Նոլեմբերգի նախաձեռնությամբ: