31 հոկտեմբերի 2002 - 18:23 AMT
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միավորված Թագավորության խորհրդարանի լորդերի պալատի պատվիրակությունը փոխխոսնակ բարոնուհի Քեռոլայն Քոքսի գլխավորությամբ նոյեմբերի 1-ին կժամանի Երեւան: Հաջորդ օրը պատվիրակությունը կմեկնի Ստեփանակերտ, որտեղ նոյեմբերի 2-ին կհանդիպի ԼՂ ղեկավարության հետ: Վերադառնալով Երեւան` բրիտանացի խորհրդարանականները հանդիպումներ կունենան Հայաստանի Ազգային Ժողովում, որտեղ կկայանա հայ-բրիտանական եւ բրիտանա-հայկական խմբերի համատեղ նիստը` նվիրված բրիտանա-հայկական խորհրդարանական խմբի ստեղծման 10-ամյակին: Այցի շրջանակներում պատվիրակության անդամները կհանդիպեն Հայաստանի ղեկավարության հետ, ինչպես նաեւ կայցելեն Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: