Մյունխենում գտնվող առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Ինչպես հայտնում է AFP-ն, զոհվել է 1 մարդ, 10-ը վիրավոր են: Reuters-ը հաղորդում է մինչև 15 զոհի մասին:
Ոստիկանությունը խոշոր գործողություն է իրականացնում տարածքում: Ուժայինները խնդրել են բնակիչներին խուսափել շրջան ուղևորվելուց:
00:51 Մյունխենյան ոստիկանությունը հայտնում է 9 զոհի մասին, որոնցից մեկը կարող է լինել հարձակման մասնակիցը:
23:40 Վերջին տվյալներով, կա առնվազն 6 զոհ
22:03 Հարձակվողը կամ հարձակվողները կարողացել են փախնել դեպքի վայրից:
21:52 Ըստ Բավարիայի ներքին գործերի նախարարի հարձակվողներն առնվազն երեքն են:
21:48 Ոստիկանությունը դեռևս հայտնում է 3 զոհի մասին:
21:44 Կրակոցներ են հնչել նաև քաղաքի Կարլսպլաց հրապարակում :