11 ապրիլի 2007 - 16:21 AMT
Հայաստանում կայանալիք ընտրությունները չեն խանգարի կառավարության աշխատանքին
Առաջիկա ընտրությունները չեն խանգարի կառավարության աշխատանքին: Այդ մասին Երեւանում կայացած ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը : Նրա խոսքերով, ցանկացած ընտրություն մեծ ջանքեր եւ ժամանակ է պահանջում քաղաքական ուժերից եւ այդ դեպքում դա, իհարկե, որոշ չափով խանգարում է կառավարության աշխատանքին: «Մենք պետք է հասկանանք, որ քաղաքական ուժերի համար ընտրությունները գործունեության գագաթնակետն են հանդիսանում եւ նրանք կջանան մասնակցել հաջորդ կառավարության ձեւավորմանը: Սակայն ընտրությունները նաեւ օգնում են աշխատանքին, քանի որ գործադիր իշխանությունը ջանում է ավելի լավ աշխատել, հաշվի առնել ընտրողների տրամադրությունները եւ ընդառաջել նրանց»,-ընդգծել է ՀՀ վարչապետը: