«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Անի Նավասարդյանը հուլիսի 25-ինազատ է արձակվել: Այդ մասին ասել է նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը, գրում է Araratnews.am-ը:
«Անիի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացվել, և նա տասը րոպե առաջ ազատ է արձակվել: Նրան մեղադրանք չառաջադրվեց և այն կասկածները, որոնք կային հուլիսի 20-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցելու վերաբերյալ, չհատստատվեցին. ապացույցներ ձեռք չեն բերվել»,- նշել է Անի Նավասարդյանի պաշտպանը:
Նավասարդյանը ձերբակալվել էր հուլիսի 23-ին: Քննչական կոմիտեում քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններ:
Անի Նավասարդյանը հատկապես ակտիվորեն մասնակցել էր հուլիսի 20-ի երեկոյան ցույցին:Նրա ելույթից քիչ ժամանակ անց բախումներ էին սկսվել ոստիկանության և ցուցարարների միջև: Ավելի ուշ նա հայտարարել էր, որ նման զարգացումների հասցնելու նպատակ չուներ: