27 հուլիսի 2016 - 17:16 AMT
Փաշինյանն ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնություն է պատրաստում

ՀՀ պատգամավոր Նիկոլ Պաշինյանը ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ է պատրաստվում հանդես գալ:

«Առաջիկա ժամվա ընթացքում հանդես կգամ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ», - գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։

Կարդացեք նաև՝ «Սասնա ծռերը» բժիշկներին բաց կթողնեն, երբ առողջապահության նախարարը գա գունդ