«Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն տեղափոխված 17-ամյա Սայաթ Հարությունյանը կորցրել է աչքը:
Այդ մասին է հայտնում «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Հարությունյանի հարազատներին:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթահանը հայտնել է, որ մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելու մասին լուրերը Երևանի որևէ հիվանդանոց, ինչպես նաև «Շտապբուժօգնությունը» չի հաստատել:
Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: