17 ապրիլի 2007 - 14:44 AMT
Թուրք պատգամավորները կրկին մեկնել են ԱՄՆ Ցեղասպանության մասին բանաձեւի դեմ «պայքարելու» նպատակով
Թուրք խորհրդարանականների վերջին խումբը, կազմված «Արդարություն եւ զարգացում» (ԱԶԿ) իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամներից, մեկնել է ԱՄՆ հերթական անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու համար: Ըստ ԱԶԿ ներկայացուցիչ Յաշար Յաքիշի, պատվիրակությունը հուսով է, որ Վաշինգտոնը կաջակցի իրենց բանաձեւի ընդունումը խոչընդոտելու հարցում, հաղորդում է Անատոլիական լրատվական գործակալությունը: