4 օգոստոսի 2016 - 00:49 AMT
Կենսաչափական անձնագրերը պարտադիր չեն լինի

Հայաստանում կենսաչափական անձնագրեր ստանալն այլևս պարտադիր չի լինելու: Այդ մասին ասել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը,գրում է «Հայկական ժամանակը»:

«Կենսաչափական անձնագիրն արժե 25.000 դրամ, բայց այս պահին լեհական կողմի չմատակարարելով պայմանավորված, խմբաքանակ չունենք: Դրա համար տալիս ենք սովորական անձնագրեր, ոչ կենսաչափական, օրենքում էլ ենք փոփոխություն կատարել: Այն արժե 1000 դրամ», - ասել է նա:

Կենսաչափական անձնագրերը տրամադրվում են ՀՀ քաղաքացիներին 2012 թվականից: Որոշ երկրներ թույլատրում են մուտքը միայն այդպիսի անձնագրեր ունենալու դեպքում: