Մոտ 15 ռուսական ավիաընկերություն պատրաստ է չարտերային թռիչքներ սկսել դեպի Թուրքիա, հայտնել է «Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոն:
Նա հավելել է, որ ավիաընկերություններին, թույլտվություն ստանալուց հետո, կպահանջվի մի քանի ժամ չվերթները վերականգնելու համար, «Գազետա»-ին հղումով գրում է Tert.am-ը։
Լույս հուլիսի 22-ին «Ռոսավիացիան» չեղարկել է դեպի Թուրքիա կանոնավոր չվերթների արգելքը, որը սահմանվել էր Թուրքիայում հուլիսի կեսին ռազմական հեղաշրջման փորձից հետո։