31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 14-րդ օրը պայքարի մեջ են մտնում ազատ ոճային ըմբիշները: Հայ մարզիկներից առաջինը պայքարը կսկսի Գառնիկ Մնացականյանը 1/8 եզրափակչից: Հայ ըմբիշի առաջին մրցակիցը Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Հասան Սաբզալի Ռահիմին է, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Ռիոյում անցկացվող օլիմպիադայում ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթեց եզրափակիչում` Հայաստանի համար ոսկի նվաճելով: Ալեքսանյանը Հայաստանի նորանկախ պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնն է. 1996 թվականին չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը: Իսկ ըմբիշ Միհրան Հարությունյանը Հայաստանի համար արծաթ նվաճեց` պարտվելով սերբ Դավոր Ստեֆանեկին, մրցավարների ակնհայտ կողմնապահության պայմաններում:
Հայաստանը գերծանր քաշային կարգում ներկայացնող Գոռ Մինասյանը երկամարտի արդյունքում 451կգ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը` դառնալով օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել՝ նվաճելով այս Խաղերում Հայաստանի համար առաջին մեդալը։