19 օգոստոսի 2016 - 12:38 AMT
Օգոստոսի 20-23-ը բարձր ջերմային ֆոն կլինի. Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

Օգոստոսի 20-23-ը հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:Օգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 19-20-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում ջերմաստիճանը կհասնի 39 աստիճանի:

Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: 19-22-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: