23 ապրիլի 2007 - 20:01 AMT
Վախճանվել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը
Երկուշաբթի օրը հանկարծամահ է եղել Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը: Բորիս Ելցինը 76 տարեկան էր:

Նա զբաղեցրել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը 1991 թվականից մինչեւ 1999 թվականի դեկտեմբերի 31-ը, երբ անսպասելի հայտարարեց իր հրաժարականի մասին:

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխաիլ Գոռբաչովը ցավակցություն է հայտնել Բորիս Ելցինի մերձավորներին նրա մահվան կապակցությամբ: «Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հանգուցյալի ընտանիքին, որը մեծ գործեր է արել իր երկրի օգտին եւ լուրջ սխալներ կատարել»,-մեջբերում է Գոռբաչովին Ինտերֆաքս գործակալությունը: