Օգոստոսի 27-ի առավոտյան պահեստ է բռնկվել Մոսկվայի հյուսիս-արևելքում: Հրդեհը համարվել է բարդության երկրորդ աստիճանի:
Ըստ նախնական տվյալների 16 մարդ է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին Մոսկվայի հրատապ ծառայություններում աղբյուրի վրա հղումով: Եվս 4 մարդ տուժել է:
Հրդեհված պահեստը պատկանում էր «Պեչատնի էքսպրես» տպարանին: Հրդեհը մարվել է:
Ըստ աղբյուրի, բոլոր զոհվածները ԱՊՀ քաղաքացիներ են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բոլոր զոհվածները Ղրղզստանի քաղաքացիներ են: Նրանք աշխատում էին այդ տպարանում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հրդեհից 1 մարդ է զոհվել: