2 սեպտեմբերի 2016 - 11:36 AMT
ՊՆ. Օհանյան-Հասանով հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը չի քննարկվել

ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հնարավոր հանդիպմանը վերաբերող կազմակերպչական հարցերն առայժմ չեն քննարկվել: Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Սեպտեմբերի 2-ին հայկական մամուլը տեղեկություն էր տարածել, որ հնարավոր է նման հանդիպում` սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև հրավիրվելիք խորհրդակցության շրջանակում:

1994-95թթ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված զինադադարի պայմանագրից հետո Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև երկկողմ, ուղիղ հանդիպում չի եղել, տեղեկացրել է ՊՆ-ը: