26 ապրիլի 2007 - 20:12 AMT
ՀՀ ԱԳՆ. ԱՄՆ Պետդեպարտամենտը, այնուամենայնիվ, ճանաչեց իր սխալը
ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում փոփոխության հարցում անլուրջ մոտեցումը երեւաց առաջին օրվանից: Ոչինչ, կրկին կփոխեն: Ակնհայտ է, որ առաջին փոփոխությամբ եւ հրապարակային հայտարարութուններով ԱՄՆ-ն ճանաչեցին իրենց սխալը»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների 2006 թվականի զեկույցում երկրորդ փոփոխությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների հարցով 2006 թվականի զեկույցը վերականգնվել է սկզբնական տարբերակով, այսինքն այնտեղ գրված է.«Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի շրջանները եւ Լեռնային Ղարաբաղը»:

Հայակակն կողմի պահանջով անցյալ շաբաթ զեկույցի տեքստից հանվել էր «Լեռնային Ղարաբաղի օկուպացման» մասին ձեւակերպումը, սակայն ապրիլի 24-ին տեքստը կրկին խմբագրվել է: