14 հուլիսի 2003 - 23:10 AMT
ԿԱՆԽՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏԱՐԱԾՔ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ
Այսօր առավոտյան ժամը 4-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղության վրա ադրբեջանական հետախուզա-դիվերսիոն խումբը ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունքը ներխուժելու փորձ է ձեռնարկել: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն են հայտնել ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, ղարաբաղյան զինծառայողները միջոցներ են ձեռնարկել այն վնասազերծելու համար: Սկսվել է փոխհրաձգություն, որի արդյունքում զոհվել է ադրբեջանցի մեկ զինծառայող, կան նաեւ վիրավորներ: Հակառակորդը ստիպված է եղել նահանջել: Ղարաբաղյան կողմը կորուստներ չի կրել: ԼՂՀ իշխանությունները միջադեպի մասին տեղյակ են պահել Ստեփանակերտում հավատարմագրված ԿԽՄԿ եւ ԵԱՀԿ ներկայացուցչությունները` պատրաստակամություն հայտնելով ադրբեջանական կողմին հանձնել զոհվածի դին: Տեղի ունեցածի առնչությամբ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի պաշտպանության նախարարի հավաստիացումներին շփման գծում հրաձգությունը դադարեցնելու իր կարգադրության մասին, ադրբեջանական զինվորականները շարունակում նե խախտել զինադադարը: