Չինաստանում ընթացող «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հանդիպումն անցել է Հանչժոուի Միջազգային ցուցասրահում:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել էր լրագրողներին, որ Պուտինն ու Օբաման «ոտքի վրա» մի քանի անգամ շփվել են սեպտեմբերի 4-ին և պայմանավորվել առանձնազրույցի մասին: Ակնկալվում էր, որ քննարկման հիմնական թեման լինելու է Սիրիան:
Սեպտեմբերի 4-ին սիրիական թեման քննարկել էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, ակնկալվում է, որ դիվանագետների բանակցությունները կշարունակվեն սեպտեմբերի 5-ին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հալեպում 48-ժամյա հրադադարի և հումանիտար օգնության վերաբերյալ համաձայնության մասին, եթե փաստաթուղթը համաձայնեցվի:
Օգոստոսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են ռազմական գործողությունների համակարգման հնարավորությունը Սիրիայում: Բանակցություններից հետո Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան ու Վաշինգտոնը պայմանավրովել են «ինտենսիֆիկացնել երկկողմ շփումները»: