5 սեպտեմբերի 2016 - 10:39 AMT
Հայ ազատ ոճայինները մեդալ չեն նվաճել երիտասարդական ԱԱ-ում

Ֆրանսիայի Մակոն քաղաքում ավարտված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը սեպտեմբերի 3-ին և 4-ին մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշները:

ՀՀ-ն ներկայացնող մարզիկներից ոչ մեկին մեդալ նվաճել չհաջողվեց:

Մարզաձևի ՀՀ գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ հանդես եկած ՀՀ ներկացուցիչներն այսպիսի արդյունքներ արձանագրեցին. 50 կգ, 22՝ 1/8-րդ փուլ, Արման Անտոնյան-Ռոբերտի Դինգաշվիլի (Վրաստան)՝ 7:9: Վրացի ըմբիշն էլ իր հերթին անհաջողության մատնվեց կիսաեզրափակչում՝ 4:9 հաշվով զիջելով ղրղզստանցի Խուրշիդ Պարպիևին: Իսկ դա Անտոնյանին զրկեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

60 կգ՝ 1/16-րդ փուլ,Հարություն Բարսեղյան-Նուրջան Սեյթջան, Ղազախստան՝ 5:4, 1/8-րդ փուլ Հարություն Բարսեղյան-Իլման Մուխտարով, Ֆրանսիա՝ 0:11: Վերջինս էլ քառորդ եզրափակչում 2:7 հաշվով պարտվեց թուրք ըմբիշ Սելիմ Կոզանին ու զրկեց Հարությունին բրոնզե մեդալ նվաճելու հույսից: Հարություն Բարսեղյանը զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը:

74 կգ՝ 1/16-րդ փուլ, Տիգրան Մնացականյան-Մուրադ Սուլեյմանով, Ադրբեջան՝ 4:15: Ադրբեջանցին կիսաեզրափակչում զիջեց ամերիկացի Մարկ Ջոն Հալլին, ով էլ իրավունք ստացավ եզրափակչում մրցելու է իրանցի Ահմադ Յուսեֆ Բազրիղալեհի հետ:

96 կգ՝ 1/16-րդ փուլ, Սարգիս Հովսեփյան-Ֆեյզուլա Ակթուրք, Թուրքիա՝ 2:6: 1/8-րդ փուլում Ակթուրքը մրցեց Բելառուսի պատվիրակ Մարկ Ռուձյանոկու հետ ու տանուլ տվեց 2:9 հաշվով: Հայաստանը 84 կգ և 120 կգ քաշային կարգերում պատվիրակ չի ներկայացրել:

Այսպիսով, Հայաստանն այս առաջնությունում բավարարվեց երկու բրոնզե մեդալով, որոնք նվաճել էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Սերգեյ Սիմոնյանն (50 կգ) ու Էդգար Խաչատրյանը (120 կգ):