3 մայիսի 2007 - 17:34 AMT
Ծեծկռտուք Մոսկվայում. Լեռնային Ղարաբաղի դրոշը ադրբեջանցիների համար հարձակման ազդանշան էր
«Մայիսի 1-ին Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանում կայացել է Մոլորակ Հարավ-Արեւմուտք միջոցառումը, որի նպատակն էր ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդումը: Միջոցառմանը տարբեր երկրների ու ժողովուրդների տաղավարներ էին ներկայացված. Հայաստանի եւ Ադրբեջանի տաղավարները գտնվում էին հարեւանությամբ: Նախադեպի ականատեսների (ադրբեջանցիներ, հայեր եւ ռուսներ) վկայությամբ, ադրբեջանական երիտսարարդության ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի դրոշը ձեռքին կանգնած հայ երիտասարդին մի կողմ են հրավիրել, որից հետո հարձակվել են վրան, մարմնական վնասվածքներ են հասցրել, փորձել են խլել դրոշը, բայց չկարողանալով, պատառոտել են այն»,- ասվում է PanARMENIAN.Net ստացված «2007 թվականի մայիսի 1-ի Մոսկվայի զանգվածային ծեծկռտուքի վերաբերյալ երիտասարդական կազմակերպությունների եւ ռեսուրսների հայտարարության» մեջ: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «մերձակայքում գտնվող հայերը հայրենակցին օգնության են հասել, ինչի արդյունքում զանգվածային ծեծկռտուք է սկսկվել: Միջադեպի մասնակից ադրբեջանցիները «Ալահ Ագբար» կոչերով փորձեցին իրենց կողմը գրավել այլ մահմեդական ուսանողների, սակայն այլ մահմեդական ժողովուրդների ներկայացուցիչները չխառնվեցին, միայն մի քանիսը պաշտպանեցին հայերին: Տուրուդմփոցը դադարեցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Սադրանքի արդյունքում մի քանի մարդ տուժել է:

Ականատեսների խոսքերում ընդգծվում է, որ ԺԲՌՀ-ում անցած միջոցառմանը մասնակցում էին նաեւ չճանաչված հանրապետություններ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տաղավարները` պետական խորհրդանիշերով, սակայն որեւէ սադրանք չի եղել տվյալ ցուցադրությունների նկատմամբ:

Վերը նշված իրդարձությունների կապակցությամբ, մենք` ներքո ստորագրյալ կազմակերպություններս, հայտարարում ենք հետեւյալը.

1. Որոշումն այն մասին, թե ինչպիսի տաղավարներ եւ ինչպիսի խորհրդանիշերով պետք է ներկայացվեն միջոցառմանը, ընդունում են ոչ թե այս կամ այն ազգության ներկայացուցիչները, այլ միջոցառման կազմակերպիչներն իրենք: Քանի որ միջոցառման կազմակերպիչները ճիշտ են համարել բոլոր ժողովուրդների եւ երկրների (դրանց կարգավիճակից անկախ) ցուցարդության ներկայացումը, ինչպես նաեւ տաբեր երկրների խորհրդանշանների ներկայությունը, ապա այդ որոշումը փոփոխելու ցանկացած փորձ հանդիսանում է կարգուկանոնի խախտում, ինչպես նաեւ մարդու խոսքի եւ կարծիքի ազատության իրավունքի կոպիտ ոտնահարում:

Եթե ադրբեջանցի ուսանողները համաձայն չէին միջոցառման կազմակերպիչների որոշման հետ` չարգելել հայերին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի դրոշը, ապա կարելի էր ինքնարտահայտման ավելի քաղաքակիրթ ձեւ գտնել, ինչպես, օրինակ միջոցառմանը մասնակցելուց հրաժարվելն է: Հակառակ դեպքում, ադրբեջանցի երիտասարդության ներկայացուցիչների արարքը հանդսիանում է սադրանք եւ քրեական հանցագործություն:

2. Վերջին երկու տարիների ընթացքում սա արդեն երրորդ ծայրահեղական սադրանքն է ադրբեջանական երիտսարարդության որոշ ներկայացուիչների կողմից: Նմանատիպ սադրանքներ կազմակերպվել են ադրբեջանցիների կողմից Գոստինի դվորում կազմակերպված տուրիստական ցուցահանդեսի ժամանակ (2006 թվականի մայիսի 13), ինչպես նաեւ «Արցախի ձայն» համերգի ժամանակ, որն անցկացվում էր Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը (2006 թվականի դեկտեմբերի 4): Համադրելով այս, արդեն ավանդական դարձած սադրանքները` նկատելի է ընդհանուր ձեռագիրը` սադրանքներ անցկացնելու միջոցները. ադրբեջանցիների կազմակերպված կուտակումները, հակահայական արարքները, ծեծկռտուքների կազմակերպումը` հայերի հետագա մեղադրությամբ: Սադրանքների կազմակերպման ընդհանուր ձեռագիրը եւ դրա արագ «տեղեկատվական աջակցությունը»` ԶԼՄ-ներում ստի արագ տարածումով, վկայում են այն մասին, որ արտաքին խուլիգանության հետեւում իրականում թաքնված է նախապես ծրագրված քաղաքական սադրանք` քաղաքական նպատակով: Այդ պատճառով մենք չենք կարող բացառել, որ նշված սադրանքների իրական կազմակերպիչները շահագրգիռ ադրբեջանակ կառույցներն են:

3. Վերը նշված իրադարձություններից հետո, մի շարք զանգվածային լրատվամիջոցներ շտապեցին զանգվածային ծեծկռտուքի պատճառ հայտարարել երկու կողմերի դժգոհությունը, չնայած ականատեսները (եւ հայերը, եւ ադրբեջանցիները, եւ այլ ժողովուրդների ներկայացուցիչները) նշում են, որ ծեծկռտուքն սկսել են հենց ադրբեջանական երիտասարդության ներկայացուցիչները, ովքեր փորձել են ծեծել հային եւ ծաղրել հայկական խորհրդանշաններին: Արդյունքում, ԶԼՄ-ներում իրադարձությունների «քաղաքականապես կոռեկտ» տարբերակը ներկայացնելու փորձ է արվում: Մենք վստահ ենք, որ իրադարձությունների նման ոչ օբյեկտիվ եւ սխալ լուսաբանումը` «ժողովուրդների բարեկամության լենինյան քաղաքականության» ոգով, անարդյունավետ է: Լրագրողական էթիկայի սկզբունքները պահանջում են չհավասարեցնել հանցագործին եւ զոհին, չթաքցնել իրականությունը` «եւ մեզ, եւ ձեզ» սկզբունքով, այլ իրադարձությունների ճմարիտ լուսաբանում: Սուտը երբեք չի լինում ի բարօրություն:

4. Մեզ անհանգտացնում է ոչ միայն ադրբեջանական երիտասարդության ծայրահեղ տրամադրված խմբերի սադրանքները, այլեւ պատասխանատվության կանչելու ցանկության համառ բացակայությունը իրավապահ մարմինների մոտ: Բնական է, որ ամենահեշտը ամեն բան խուլիգանական կռվի վրա բարդելն է: Սակայն նախադեպերի նկատմամբ նման վերաբերմունքի դեպքում, դրանք կշարունակվեն, եւ տուժածների թվաքանակը հավանաբար կաճի: Իրավական պետությունում, ինչպիսն է Ռուսաստանը` ըստ մեզ, շատ կարեւոր է պարզել ծեծկռտուքի իրական կազմակերպիչներին եւ պատճել նրանց օրենքի ողջ խստությամբ:

5. Մենք կոչ ենք անում բոլոր երիտասարդական կազմակերպություններին, անկախ ազգային պատկանելությունից, ակտիվորեն համագործակցել Մոսկվայի իրավապահ եւ հետաքննիչ մարմինների հետ միջադեպի բոլոր մանրամասները պարզելու եւ մեղավորներին պատժելու նպատակով: Մենք նաեւ կոչ ենք անում Մոսկվայի իրավապահ մարմիններին անաչառ հետաքննություն վարել եւ պատժել մեղավորներին: Մենք կոչ ենք անում մամուլին իրադարձությունները լուսաբանել օբյեկտիվ եւ ճմշարտությունն ասել: Եւ, վերջապես, մենք կոչ ենք անում երիտասարդներին, անկախ ազգային պատկանելությունից, զերծ մնալ ծայրահեղությունից ու սադրանքներից, հարգել ուրիշի տեսակետը, որը կարող է տարբերվել սեփականից, եւ հանդուրժողականության միջոցով հասնել իրական խաղաղության եւ բարեկամության ժողովուրդների միջեւ, այլ ոչ թե հայտարարված»: