Սլովենիայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդեր Չեֆերինը դարձել է Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նոր նախագահը:
Քվեարկությանը մասնակցել է ՈւԵՖԱ 55 անդամ: Աթենքում կայացած արտահերթ կոնգրեսում Չեֆերինի օգտին է քվեարկել ազգային ասոցիացիաների 42 ներկայացուցիչ:
«Շնորհակալ եմ ֆանտաստիկ աջակցության համար: Սա մեծ պատիվ է ինձ համար և մեծ պատասխանատվություն, որը դնում եք ինձ վրա: Ինձնով հպարտանում է իմ ընտանիքը, իմ փոքր, բայց գեղեցիկ երկիրը` Սլովենիան, հուսով եմ, կհպարտանաք նաև դուք»,-ասել է Չեֆերինը:
Նրա մրցակիցը` Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Միխաել վան Պրագը հավաքել է 13 ձայն, գրում է «Կոմերսանտը»:
Մինչև 2011թ., երբ ընտրվեց Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, Ալեքսանդր Չեֆերինը ֆուտբոլի հետ կապված է եղել միայն պարբերաբար: Նա Լյուբլյանայի «Օլիմպիա» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի անդամ էր, սակայն ժամանակի մեծ մասը նվիրում էր ընտանեկան իրավաբանական գրասենյակին:
ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում Չեֆերինը կփոխարինի Միշել Պլատինիին, որն ավելի վաղ հայտարարել էր իր հրաժարականի մասին: