14 հուլիսի 2003 - 20:25 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱՂԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՓԱՐԻԶ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ
Հուլիսի 15-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Այցի ընթացքում նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, վարչապետ Ժան Պյեռ Ռաֆարենի, Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի, Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Ժան Լուի Դեբրեի, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ: Նախատեսվում են նաեւ Հայաստանի ղեկավարի հանդիպումները էկոնոմիկայի, ֆինանսների եւ արդյունաբերության, ինչպես նաեւ տրանսպորտի եւ տուրիզմի հարցերով նախարարների հետ: Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի նաեւ Ֆրանսիայի հռչակավոր հայերի` Շառլ Ազնավուրի եւ Ժանսեմի հետ: