22 սեպտեմբերի 2016 - 16:06 AMT
Մոսկվան մտահոգված է ՌԴ սահմանների մոտ միջուկային ռումբեր տեղադրելու ԱՄՆ ծրագրերով

ՆԱՏՕ-ն շարունակում է համալրել հրթիռային ներուժը Եվրոպայում, իսկ Մոսկվան մտահոգված է ՌԴ սահմանների մոտ միջուկային ռումբեր տեղադրելու ԱՄՆ ծրագրերով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«ՆԱՏՕ-ն շարունակում է համալրել հակահրթիռային ներուժը Եվրոպայում այսպես կոչված «փուլային ադապտիվ մոտեցման» շրջանակում: Մենք բազմիցս ենք մեր մտահոգությունը հայտնել մեր սահմանների անմիջական հարևանությամբ ռազմավարական ենթակառուցվածքների տարրերի տեղակայման կապակցությամբ, ինչն անմիջական կապ ունի անվտանգության ոլորտում մեր շահերի հետ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Ռյաբկովի, ԱՄՆ գլոբալ ՀՀՊ ստեծղումը, այդ թվում եվրոպական հատվածում, ապակայունացնող գործոն է: Նա հավելել է, որ Մոսկվան «հետագայում ևս ուշադիր կհետևի և կաշխատի եվրոպացիների հետ պարզաբանելու համար նրանց ամերիկյան նախագծի անխուսափելի, անցանկալի հետևանքները:

B61-12 տիպի ամերիկյան միջուկային ռումբերի տեղակայման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են գերմանական բունդեսվերի Բյուխել ավիաբազայում: Այդ նոր մարտավարական զենքը շատ ավելի ճշգրիտ է, քան ատոմային ռումբերը, որ մինչ այդ կային Բյուխելում: Միաժամանակ ՆԱՏՕ-ն արդիականացնում է այս սպառազինությունը կրող ինքնաթիռները: Մինչդեռ, 1990-ականներին ՌԴ-ն 4 անգամ կրճատեց իր ոչ ռազմավարական միջուկային միջոցների արսենալը: