Սեպտեմբերի 21-ին թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները սեպտեմբերի 21-ին ցույց են կազմակերպել վրացական Սարփի գյուղում:
Ցուցարարներն անցել են Սարփիի փողոցներով Թուրքիայի դրոշներ ու պաստառներ կրելով: Նրանք վանկարկում էին թուրքական ազգայանական երգի բառերը, որտեղ այսպիսի արտահայտություն կա`«թուրքական հողը թուրք ժողովրդի համար», հայտնում է Mediacity.ge-ն:
Մասնակիցները կրել են «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության խորհրդանիշներով թևկապեր:
Այդպիսով ազգայնամոլները հայտնում են իրենց «իրավունքների մասին» վրացական Աջարիայի հանդեպ:
«Բոզկուրտ» կամ «Գորշ գայլեր» -ը թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպություն է: Ստեղծված է Ազգային գործողության կուսակցության հովանու ներքո, որի հետ երբեմն նույնականացվում է։ Այլ տարբերակների համաձայն, 1948-ին գնդապետ Ալպարսլան Թյուրքեշի կողմից ստեղծված անկախ կազմակերպություն է:
Կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։ 1981-ին Հռոմում Մեհմեթ Ալի Աղջան փորձել է սպանել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ին:
«Գորշ գայլերը» մեծ ազդեցություն ունեն Ավստրիայում և Գերմանիայում բնակվող թուրք բանվորների վրա: ԽՍՀՄ փլուզումից հետո «Գորշ գայլերը» ակտիվացել են Ադրբեջանում