12 մայիսի 2007 - 15:51 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան. Խորհրդարանական ընտրություններն ամենաարդարը կդառնան Հայաստանի պատմության մեջ
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ խորհրդարանական ընտրությունները ամենաարդարն ու ազնիվը կլինեն Հայաստանի պատմության մեջ: Նրա խոսքերով, հիմնական խնդիրն այն է, որ հաղթեց ժողովրդի կամքը, այլ ոչ թե կոնկրետ մի կուսակցություն: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նաեւ, որ իր կուսակցությունը հավաքում է քվեարկության ընթացքում գրանցված խախտումներ, որոնք արդեն հազարից ավելի են: ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների ամփոփումից հետո այդ փաստերը կներկայացվեն հասարակությանը: «Մենք չենք պատրաստվում հանդես գալ ենթադրություններով: Միայն փաստերով»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: