12 մայիսի 2007 - 16:08 AMT
14:00-ի դրությամբ Հայաստանում քվեարկել է ընտրողների 29,7 տոկոսը
Տեղական ժամանակով ժամը 14:00-ի դրությամբ Հայաստանում քվեարկել է ընտրողների 29,7 տոկոսը: Նշենք, որ ընտրություններում ձայնի իրավունք ունեն Հայաստանի 2 մլն 285 հազար 830 քաղաքացիներ: Հանրապետության ողջ տարածքում 8:00-ին բացվել է 1 923 ընտրատեղամաս: Մինչ 20:00-ն ընտրողները կարող են քվեարկել իրենց նախընտրած կուսակցության կամ պատգամավորության թեկնածուի օգտին: