12 մայիսի 2007 - 16:36 AMT
Միջազգային հանրությունը մեծ ակնկալիքներ ունի Հայաստանում կայանալիք ընտրություններից
Ընտրությունների արդյունքում Հայաստանը կստանա նորմալ խորհրդարան եւ, արդյունքում, լավ կառավարություն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը քվեարկությունից հետո: Նրա խոսքերով, խորհրդարանական ընտրությունները կարտացոլեն քաղաքական ուժերի դասավորությունը երկրում: «Ես հուսով եմ, որ ընտրությունները լավ կանցնեն, չէ որ ի վերջո, ժողովրդի կամքը պետք է կատարվի: Ելնելով միջազգային դիտորդների միջանկյալ զեկույցներից, ներկայիս ընտրությունները դրական միտում ունեն նախորդների համեմատ: Ամեն ինչ նորմալ է ընթանում, եւ եթե այսօր ընտրական գործընթացը համահունչ լինի նախընտրական ամսվա ընդհանուր միտմանը, մենք կստանանք միջազգային դիտորդների լավ գնահատականը»,-ընդգծել է Վարդան Օսկանյանը:

Նա նաեւ նշել է, որ միջազգային հանրությունը մեծ ակնկալիքներ ունի Հայաստանի խորհրդարանական ընտրություններից: «Ընտրությունների շեմին ես Ստրասբուրգում էի եւ բոլորի ուշադրությունը սեւեռված էր մեր ընտրություների վրա: Բոլորն ակնկալում են, որ մենք նորմալ ընտրություններ կանցկացնենք, առանց խախատումների: Եթե ընտրություններն այսօր վատ անցնեն, կլինի դիտորդների վատ եզրակացությունը, եթե նորմալ, ես պատճառ չեմ տեսնում բացասական եզրակացության համար: Չեմ ցանկանում վատը մտածել, ուզում եմ իմ կարծիքին հավատարիմ մնալ, որ մենք նորմալ ընտրություններ կանցկացնենք»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: