24 սեպտեմբերի 2016 - 14:20 AMT
ՊԵԿ. Կանխվել է մոտ 100 կգ դեղորայքի և 4000 հաբի տեղափոխումը Հայաստան

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունն արձանագրել է մաքսային կանոնների խախտմամբ դեղերի տեղափոխման 10 դեպք:

ՊԵԿ-ի հաղորդմամբ` մաքսանենգերը թաքցրել են, ընդհանուր առմամբ, մոտ 4000 հաբ, 250 փաթեթ և 100 կգ դեղորայք: Անօրինական ապրանքը ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել են Բագրատաշենի ու Բավրայի մաքսակետերում` Վրաստանից Հայաստան ուղևորվող ավտոմեքենաների սրահներում ու բեռնախցիկներում հատուկ հարմարեցված թաքստոցներից և տարբեր երկրներից ՀՀ ուղարկված փոստային ծանրոցներից:

Սեպտեմբերի 23-ին հայտնի էր դարձել, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 30 դեպք. տուգանքի չափը կազմել է մոտ 37 մլն դրամ:

Կարդացեք նաև՝Մաքսանենգության 30 դեպք է բացահայտվել. Թմրանյութ խաղալիքներում, բջջային հեռախոսներ և պլանշետներ